Ո՞նց եք նայելու կալանավորված հոգևորականների աչքերի մեջ. Հայկ Իգնատյանը՝ Գևորգ և Աբրահամ Սրբազաններին

23 Նոյեմբերի 2025, 20:15

Քաղաքականություն

Մայր Աթոռի հոգևոր խորհրդի անդամ,  «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Հայկ Իգնատյանը գրել է․

«Դիմում եմ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանին և Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Սրբազանին։

Գալու է օրը, և հանդիպելու եք ապօրինաբար անազատության մեջ գտնվող Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին և Մկրտիչ Սրբազանին։ Ո՞նց եք նայելու նրանց աչքերի մեջ։

Իսկ այդ օրն անպայման գալու է»։