Սիմֆերոպոլում բացվել է նկարչուհի Քրիստինա Խուրշուդովայի ցուցահանդեսը
27 Նոյեմբերի 2025, 10:00
Սիմֆերոպոլի Ի. Ֆրանկոյի անվան գրադարանում նոյեմբերի 15-ին բացվել է երիտասարդ նկարչուհի Քրիստինա Խուրշուդովայի «Ոգեշնչման որոնումներում» անհատական ցուցահանդես։
Ցուցադրությունում ներկայացված են աշխատանքներ, որոնք արտացոլում են նկարչուհու հիմնական ստեղծագործական հետաքրքրությունները՝ դիմանկար, բնանկարչություն, նատյուրմորտ և թեմատիկ ուղղվածությամբ հեղինակային կոմպոզիցիաներ։
Ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 6-ը։