Հուդայի ճակատագիրը հայտնի է, Նիկոլի գործիք դարձածների ճակատագիրը՝ կանխորոշված. Տեր Հովհաննես քահանա Գրիգորյան
29 Նոյեմբերի 2025, 18:20
Հայ Առաքելական եկեղեցու հոգևորական Տեր Հովհաննես քահանա Գրիգորյանը հանդես է եկել որոշ հոգևորականների դավաճանության մասին հայտարարությամբ: Իր ուղերձում նա նշել է, որ անգամ Քրիստոսի կողմից ընտրված առաքյալների մեջ դավաճան է գտնվել, ուստի նման դեպքերը ժամանակակից եկեղեցում չեն կարող խարխլել նրա հիմքերը:
«Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսը, լինելով ամենատես և ամենագետ, ընտրեց տասներկու առաքյալներին, և նրանցից մեկը պարզվեց, որ դավաճան է։ Հետևաբար, եթե անգամ Քրիստոսի ընտրյալների մեջ դավաճան է գտնվել, ապա 21-րդ դարում Հայ Առաքելական եկեղեցու շուրջ 750 հոգևորականներից մի քանիսի դավաճանությունը փոքր ինչ տխուր է, բայց մեծ կորուստ չէ մեր աստվածահաստատ և անկոտրում Մայր Եկեղեցու համար: Հուդայի ճակատագիրը բոլորս գիտենք, իսկ Նիկոլի ձեռքին գործիք դարձածների ճակատագիրն ավելի քան ակնհայտ է», — ասվում է Հովհաննես քահանա Գրիգորյանի ուղերձում: