«Ցեղասպանություն 2.0․ Էթնիկ զտում Արցախում» ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ-ի կինոփառատոնում
06 Հոկտեմբերի 2026, 00:40
Ռեժիսոր Բարեդ Մարոնյանի «Ցեղասպանություն 2.0․ Էթնիկ զտում Արցախում» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է Chagrin Documentary Film Festival-ի (CDFF) ծրագրում։
Փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 6-ից 11-ը ԱՄՆ Օհայո նահանգի Չագրին Ֆոլս քաղաքում։ Ֆիլմը կցուցադրվի հոկտեմբերի 7-ին և 8-ին։
Ֆիլմը պատմում է Արցախի ողբերգական իրադարձությունների՝ 10 ամիս տևած շրջափակման և 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական ներխուժման մասին։ Այդ գործողությունների հետևանքով ավելի քան 120 հազար հայեր բռնի տեղահանվեցին իրենց պատմական հայրենիքից։
Ֆիլմը Բարեդ Մարոնյանի՝ հայ ժողովրդի ճակատագրին նվիրված եռագրության եզրափակիչ մասն է։ Նրա նախորդ աշխատանքները՝ «Ցեղասպանության որբերը» և «1915 թվականի կանայք», հաջողություն են ունեցել և հեռարձակվել ամերիկյան PBS հեռուստաալիքով։