Սուրբ Գեղարդը դուրս է բերվել հավատացյալների երկրպագության

29 Նոյեմբերի 2025, 14:15

Մշակույթ

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով առաքյալների տոնը նաև հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:

Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ Պատարագ, որի ընթացքում դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը և հավատացյալների երկրպագության համար Մայր Տաճարում կմնա մինչև 18։00։