Չելյաբինսկում բացվել է Յուլիա Անդրիասյանի ցուցահանդեսը
30 Նոյեմբերի 2025, 18:20
Նոյեմբերի 28‑ին «ԼյուբաՊետյա» արտ-ծաղկաջերմոցում տեղի է ունեցել նկարչուհի և ճարտարապետ Յուլիա Անդրիասյանի «Կտավից դուրս» խորագրով ցուցադրության շնորհանդեսը:
Հյուրերը ծանոթացել են նրա աշխատանքներին, անձամբ շփվել հեղինակի հետ և ձեռք բերել իրենց նախընտրած գործերը:
Յուլիա Անդրիասյանը նկարչուհի և ճարտարապետ է, գծանկարի, գեղանկարչության և կոմպոզիցիայի բարձրագույն կարգի դասախոս, ինչպես նաև սիրողական աստղագետ: