Խոսակցությունը հեշտ չի լինելու. Սերգեյ Ստանկևիչը՝ Ուիթկոֆի մոսկովյան այցի մասին

02 Դեկտեմբերի 2025, 23:50

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Սերգեյ Ստանկևիչը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև նախատեսված հանդիպումը, ինչպես նաև այդ հանդիպմանը զուգահեռ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Բրյուսել և բանակցությունները Եվրամիության ներկայացուցիչների հետ:

Ստանկևիչը կարծում է, որ Սթիվեն Ուիթկոֆի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ վերջնական որոշում չի կայացվելու։

«Ուիթկոֆը գալիս է խորհրդակցությունների, որոնց զգալի մասը գաղտնի կմնա։ Հասկանալի է, որ փորձ կարվի Մոսկվայի հետ համաձայնեցնել Դոնալդ Թրամփի այն խաղաղության ծրագիրը, որը ձևավորվել է Կիևի և Եվրոպայի հետ քննարկումներում։ Այսինքն՝ այդ խաղաղության պլանն իր ներկայիս խմբագրությամբ, որը բերելու է Սթիվեն Ուիթկոֆը, անխուսափելիորեն պարունակելու է դրույթներ, որոնք կտրականապես անընդունելի են Մոսկվայի համար, և այդ թեմայով, իհարկե, խոսակցությունը լինելու է ծանր, բարդ։ Այնպես որ, ամենակարևորը, թե ինչ կարելի է ակնկալել վաղվա հանդիպումից, այն է, որ Մոսկվան, ընդհակառակը, Ուիթկոֆին, իսկ նրա միջոցով Թրամփին կհայտնի, թե ինչ պայմաններով է մտադիր առաջ շարժվել դիվանագիտության գծով, իսկ եթե չստացվի դիվանագիտության գծով, ապա զինված ուժի կիրառմամբ։ Այս թեմայով Ռուսաստանի նախագահ Պուտինը Բիշքեկում միանգամայն պարզ է արտահայտվել», — նշել է Ստանկևիչը։

Անդրադառնալով Հայաստանի և Եվրոպայի փոխահարաբերություններին՝ Alpha News-ի զրուցակիցն ընդգծել է, որ դրանք ավելի շատ կարելի է բնութագրել որպես հռետորաբանություն, քան իրական գործեր, և դա իր պատճառներն ունի: