Գիտնականներ Ռուբեն Թոփչյանն ու Սերգեյ Ոսկանյանն արժանացել են ՌԴ կառավարության մրցանակների
03 Դեկտեմբերի 2025, 17:46
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը պարգևատրել է բժշկության, գիտության և տեխնոլոգիայի ոլորտներում 2025 թվականի պետական մրցանակների դափնեկիրներին։
Մրցանակի արժանացել է «Ատոմէներգոպրոյեկտ» ընկերության գլխավոր տնօրեն Ռուբեն Թոփչյանը՝ ԱԷԿ-2006 բարձր հզորության ատոմակայանի նախագծի մշակման և ներդրման համար։
Լյարդի ալվեոկոկոզի բուժման նորարարական մեթոդների մշակման համար մրցանակն էլ շնորհվել է ՌԳԱ թղթակից անդամ, պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, ՌԴ Բժշկական և կենսաբանական դաշնային գործակալության Ա.Ի. Բուռնազյանի անվան դաշնային բժշկական կենսաֆիզիկական կենտրոնի վիրաբուժության և փոխպատվաստման կենտրոնի ղեկավար Սերգեյ Ոսկանյանին։
