Ռաֆայել Հարությունյանն ընդգրկվել է ԱՄՆ-ի գեղասահքի փառքի սրահում
04 Դեկտեմբերի 2025, 10:50
Ամերիկահայ մարզիչ Ռաֆայել Հարությունյանն ընդգրկվել է ԱՄՆ գեղասահքի փառքի սրահում։ Հանդիսավոր արարողությունը նախատեսված է հունվարի 9-ին՝ ԱՄՆ-ի «Prevagen 2026» գեղասահքի առաջնության ընթացքում, որը կանցկացվի Սենթ Լուիսում։
Հարությունյանն ընդգրկվել է Փառքի սրահում՝ որպես ականավոր մասնագետ։
Իր կարիերայի ընթացքում նա մարզել և շարունակում է մարզել հայտնի գեղասահորդների, այդ թվում՝ Իլյա Մալինինին, Միշել Կվանին, Սաշա Քոհենին, Էշլի Վագներին, Ադամ Ռիփոնին, Մրայա Բելին, Մաո Ասադային, Ջեֆրի Բաթլին, Սոֆյա Սամոդելկինային։