Վիգեն Հովսեփյանի բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը՝ Լոս Անջելեսում
05 Դեկտեմբերի 2025, 00:20
Գլենդելում տեղի է ունեցել ազգային, քաղաքական և հասարակական գործիչ, գրող Վիգեն Հովսեփյանի բանաստեղծությունների «Կատարյալը և դու» ժողովածուի շնորհանդեսը, որին մասնակցել են համայնքի հոգևոր, մշակութային, հասարակական գործիչներ:
Ձեռնարկն ինքնին յուրահատուկ գեղարվեստական ներկայացում էր՝ բանաստեղծությունների ընթերցումով, ստեղծագործություններից մեկի հիման վրա պատրաստված տեսահոլովակով, գրախոսությամբ և հեղինակի հետ անկեղծ զրույցով:
Վիգեն Հովսեփյանն ընդգծել է, որ իր համար կարևորը հասանելի ու հասկանալի լինելն է։ «Նպատակ չեմ հետապնդում ընթերցողներին գրածովս ցնցելու, բառամթերքով զարմացնելու: Գրում եմ զգացածի մասին՝ հույսով, որ ընթերցողը ևս կզգա գրածս, գուցե կիսի որոշ մտքեր»,- նշել է նա:
Հեղինակը նաև շնորհակալություն է հայտնել ընկերներին ու ընտանիքին, և բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն ստեղծագործական ճանապարհին: