Հայկական պարերը՝ Հոլիվուդի հեղինակավոր Սուրբ Ծննդյան շքերթում

06 Դեկտեմբերի 2025, 12:00

Մշակույթ

«Գևորգյան» պարի ակադեմիան («Gevorkian Dance Academy») նոյեմբերի 30-ին ելույթ է ունեցել Հոլիվուդի հեղինակավոր Սուրբ Ծննդյան շքերթի ընթացքում։ 1995 թվականին Լոս Անջելես քաղաքում ստեղծված համույթն արդեն մի քանի տարի է Հայաստանը ներկայացնում է այս տոնական միջոցառմանը։

Հոլիվուդի Սուրբ Ծննդյան շքերթը համաշխարհային ճանաչում ունեցող տոնական քայլերթ է, որը կազմակերպվում է ամեն տարի՝ սկսած 1928 թվականից։

Այս տարի տոնն անցկացվել է նոյեմբերի 30-ին, իսկ շոուի տեսագրությունը հնարավոր կլինի դիտել դեկտեմբերի 12-ին «The CW Television Network» ալիքով։