«Gros & Delettrez»-ը հայկական ձեռագրեր է աճուրդի հանել

06 Դեկտեմբերի 2025, 22:11

Մշակույթ

«Gros & Delettrez» աճուրդի տունը դեկտեմբերի 3-ին Փարիզում վաճառքի է հանել ֆրանսիացի պատմաբան Բեռնար Ուտիեի Կովկասյան գրադարանի («Bibliothèque du Caucase-Collection B. OUTTIER») հնագույն գրքերը։

Լոտերի թվում է միջնադարյան ասորի վանական Դանիիլ Սալախսկիի (VI դ.) «Սաղմոսի մեծ մեկնության» եզակի հայկական ձեռագիրը, որը 1836 թ.արտագրվել է Այնթապում Մատաֆիա եպիսկոպոսի համար և այժմ պահվում է Լիբանանի Բզոմմարի հայ կաթոլիկ վանքում։

Մեկ այլ հազվագյուտ նմուշ է աբբա Գիյոմ դը Վիլֆրուայի չհրապարակված ձեռագիրը, որը նա կազմել է Փարիզում 1730-ից 1735 թվականներին։ Այն ներառում է 134 հայկական ձեռագրերի մանրամասն նկարագրություններ, որոնք 1730 թվականին բերվել էին Օսմանյան կայսրությունից։

«Bibliothèque du Caucase-Collection B. OUTTIER»-ի հայկական լոտերի մեկնարկային գինը կազմում է 3-6 հազար եվրո։