Վարդենիսում ՊՆ սպա է մահացել

08 Դեկտեմբերի 2025, 15:28

Քաղաքականություն

Դեկտեմբերի 7-ին ժամը 13․56-ին «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Վարդենիսի Լեռնագործների փողոցի տներից մեկը և արձանագրել 1999թ․ ծնված տղամարդու կենսաբանական մահը։

Քննիչի գլխավորությամբ մեկնած ոստիկանության ծառայողները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են տղամարդու դիակը անկողնում պառկած վիճակում։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Վարդենիսի քննչական բաժին։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։