Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացը նոր հնարավորություններ է բացում միջազգային տրանսպորտային կապերի համար. Կոշտա

08 Դեկտեմբերի 2025, 18:52

Քաղաքականություն

ԵՄ Խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան «Silk Way» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ Երևանի և Բաքվի միջև համաձայնագիրը կարող է նոր թափ հաղորդել «Միջին միջանցքի» և Անդրկասպյան երթուղու զարգացմանը, որը կապում է Եվրոպան և Ասիան Չինաստանի, Ղազախստանի, Կասպից ծովի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջոցով։

«Սա մեծ հեռանկարներ է ստեղծում Սև ծով դուրս եկող երթուղու լիարժեք զարգացման համար»,- նշել է նա։