17-ամյա Վահե Սուքիասյանը միջազգային վարպետի կոչում է ստացել

17 Դեկտեմբերի 2025, 21:22

Սպորտ

ՖԻԴԵ-ի վարպետ 17-ամյա Վահե Սուքիասյանը միջազգային վարպետի կոչում է ստացել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Համապատասխան որոշումն ընդունվել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) կողմից: Նշենք, որ այս տարվա նոյեմբերին Վահե Սուքիասյանը նվաճել է շախմատի մինչև 18 տարեկանների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։