Ադրբեջանական նավթամթերքով շարժակազմը շարժվել է

18 Դեկտեմբերի 2025, 14:40

Քաղաքականություն

Ադրբեջանական ԶԼՄ-ները կադրեր են հրապարակել Ադրբեջանից Հայաստան ուղարկվող նավթամթերքի առաջին խմբաքանակից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի առաջին խմբաքանակը։ Ինչպես հաղորդում է APA-ն, նոյեմբերի 28-ին Գաբալա քաղաքում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այսօր կուղարկվի SOCAR-ի արտադրության ԱԻ-95 տեսակի բենզինի 22 վագոն։

Ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան բացառապես կոմերցիոն բնույթ է կրում և բենզինը իրացվելու է միջազգային շուկայականին համապատասխանող գնով։

Հիմա եթերում