Գևորգ Տոնոյանը՝ հունահռոմեական ըմբշամարտի Ռուսաստանի չեմպիոն
19 Դեկտեմբերի 2025, 10:00
Դեկտեմբերի 14-ին Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Միտիշչիի շրջանում անցկացվել է վետերանների հունահռոմեական ըմբշամարտի Ռուսաստանի առաջնությունը, որին մասնակցել է շուրջ 300 մարզիկ՝ երկրի տարբեր տարածաշրջաններից։
Մինչև 70 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել ըմբիշ Գևորգ Տոնոյանը։ Դոնի Ռոստովի ներկայացուցիչներ Վլադիմիր Խոպխոյանը (մինչև 78 կգ) և Միքայել Դզրեյանը (մինչև 88 կգ) դարձել են առաջնության բրոնզե մեդալակիրներ։