Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակից. գլխավոր քարտուղար
19 Դեկտեմբերի 2025, 11:40
Հայաստանը եղել և մնում է ՀԱՊԿ-ի դաշնակից, և լիարժեք մասնակցության համար դռները բաց են: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ կազմակերպությունից, եթե հաշվի առնենք, որ նա չի վճարել 2024 թվականի անդամավճարը, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ որոշ լրատվամիջոցների, նախատեսում է քննարկել ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը 2026 թվականի փետրվարին, Տասմագամբետովն ասել է.
«Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետությունը դադարեցրել է կազմակերպությունում աշխատանքը, ինչը արտացոլում է ներկայումս Հայաստանի քաղաքական ղեկավարության դիրքորոշումը ՀԱՊԿ-ի նկատմամբ: Սա անկախ և ինքնիշխան պետության որոշում է, որի վրա չի կարող ազդել որևէ այլ պետություն կամ կազմակերպություն:
Միևնույն ժամանակ, Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը: Մենք հույս ունենք, որ Հայաստանը մոտ ապագայում կվերադառնա ՀԱՊԿ-ի լիարժեք մասնակցությանը: Դրա համար կան բոլոր պայմաններն ու նախադրյալները. մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանի ժողովուրդը հետաքրքրված է Եվրասիայում ընդհանուր անվտանգության տարածքի ստեղծմամբ: Բացի այդ, նոյեմբերին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը օրակարգում չէ»։