Հարվի Սարաջյանը ընտրվել է MLS դրաֆթի 5-րդ համարով և պաշտոնապես միացել է Orlando City-ին
20 Դեկտեմբերի 2025, 19:16
Հարձակողական կիսապաշտպան Հարվի Սարաջյանը ընտրվել է MLS դրաֆթի 5-րդ համարով և պաշտոնապես միացել է Orlando City-ին։ Սա վերջին տարիների ամենաբարձր դրաֆթային ընտրություններից մեկն է, ինչպես նաև Օռլանդոյի ակումբի առաջին ընտրությունը ընթացիկ դրաֆթում, ինչը ընդգծում է ակումբի բարձր վստահությունը երիտասարդ ֆուտբոլիստի նկատմամբ, գրում է Sportaran-ը։
Հարվի Սարջյանը ծնվել է 2005 թվականի հունվարի 26-ին՝ Նեյփլսում (Ֆլորիդա, ԱՄՆ)։ Նրա հասակը 188 սմ է (6’2), քաշը՝ մոտ 79 կգ։ Այս ֆիզիկական տվյալները նրան դարձնում են չափազանց անհարմար մրցակից պաշտպանների համար։ Նա համադրում է ֆիզիկական ուժը, արագությունը և տեխնիկան՝ հարձակվողական խաղացողի համար բավական հազվադեպ համադրություն։