Դիանա Բելովայի ֆիլմը Հայաստանում արժանացել է Special Award մրցանակի

21 Դեկտեմբերի 2025, 16:20

Մշակույթ

Ռեժիսոր Դիանա Բելովայի «Երբ նավաստին ափին է» ֆիլմը Հայաստանում անցկացվող «ԿԻՆ» կանանց ֆիլմերի միջազգային փառատոնում արժանացել է Special Award մրցանակի։ Ֆիլմը նկարահանվել է Մուրմանսկի մարզի Կոլայի թերակղզում՝ 2023 թվականին։

Սյուժեի հիմքում նավաստու պատմությունն է, որին երկար տարիների ծառայությունից հետո ուղարկում են ափ։ Գլխավոր դերը կատարել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Արտյոմ Ցիպինը։