Հայկական «Հույսի ալիք» ֆիլմը երիտասարդական փառատոնում դարձել է հաղթող

21 Դեկտեմբերի 2025, 17:10

Մշակույթ

Սանկտ Պետերբուրգի ծովակալ Դ. Ն. Սենյավինի անվան ծովային տեխնիկական ակադեմիայում դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել «Ոսկե խարիսխ» ուղղահայաց կինոյի և վիդեոյի Ծովային երիտասարդական առաջին փառատոնի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողներ Անգելինա Խաչատրյանի և Լիլիա Բալաբեկյանի «Հույսի ալիք» ֆիլմը փառատոնի հաղթող է դարձել «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում (մինչև 5 րոպե):