Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից առաջ հանդիպել է Փաշինյանին

21 Դեկտեմբերի 2025, 18:30

Քաղաքականություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից առաջ դիմավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Հիշեցնենք, որ Փաշինյանը դեկտեմբերի 21-22-ը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Դեկտեմբերի 21-ին նա Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Դեկտեմբերի 22-ին տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը: