Գեորգի Մակարյանը՝ բրազիլական ջիու-ջիցուի աշխարհի չեմպիոն
23 Դեկտեմբերի 2025, 14:45
Մերձմոսկովյան Բալաշիխա քաղաքում բնակվող մարզիկ Գեորգի Մակարյանը դարձել է բրազիլական ջիու-ջիցուի աշխարհի չեմպիոն։

«Absolute Championship of Brazilian Jiu-Jitsu» միջազգային կազմակերպության հեղինակավոր մրցաշարն անցկացվել է դեկտեմբերի 15-ից 19-ը Սանկտ Պետերբուրգում։
Մինչև 85 կգ քաշային կարգում նա կարողացել է հաղթանակ տանել և նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
