Ուժեղ ղեկավարը նա է, ում իշխանության ժամանակ ոչ ոք չի համարձակվում ոտք դնել քո երկիր․ Նարեկ Կարապետյան
23 Դեկտեմբերի 2025, 16:47
Մեզ պետք է ուժեղ ղեկավար, ուժեղ, բայց մեր ընկերների այսօրվա պատկերացրած ուժեղը չէ։ Ուժեղը գոռացողը չէ, ուժեղը աղմկողը չէ, մարդկանց վիրավորողը չէ, ուժեղն այն մարդն է, ում իշխանության ժամանակ ոչ ոք չի համարձակվում ոտք դնել քո երկիր։ Այս մասին «Մեր ձևով» ժողովրդական շարժման տարեկան ամփոփիչ հաշվետու ժողովից հետո հայտարարել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Ուժեղ ղեկավարի պարագայում խաղաղությունը երաշխավորված է․ ղեկավարն է խաղաղության երաշխավորը, իսկ թույլ ղեկավարը բերում է մեզ պատերազմներ, որը մենք տեսել ենք՝ 7 տարում 3 պատերազմ։ Մեր ղեկավարը դրսում խելոք է, ինչ ասում են, անում է։ Իսկ ներսում ձևանում է, թե ուժեղ է և բանտարկում է իր ընդդիմախոսներին»,- նշել է նա։
Կարապետյանի խոսքով՝ իսկական ղեկավարը նա է, ով դրսում է ուժեղ, հակառակվում է, և այնպես է անում, որ համաձայնեն իր հետ առանց կոնֆլիկտի, իսկ ներսում մեծահոգի է ընդդիմության հանդեպ։