«5-րդ ալիքը» պատրաստ է եթերաժամ տրամադրել «Շողակաթին»
26 Դեկտեմբերի 2025, 11:35
«5-րդ ալիք» ՀԸ գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը հայտնել է, որ «5-րդ ալիքը» պատրաստ է ժամ տրամադրել «Շողակաթին» հոգևոր-մշակութային հաղորդումների համար։
🔷Հիշեցնենք՝ «Շողակաթ» հեռուստաընկերությունը հունվարի 1-ից չի գործելու։
🔷Համապատասխան որոշումն ընդգրկված էր կառավարության երեկվա նիստի չզեկուցվող հարցերի շարքում։
🔷Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ լուծարման հիմք է հանդիսանում 2025 թ. հոկտեմբերի 24-ի «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը։