Ջութակահար Էդգար Հակոբյանը կատարել է «Մոխրոտը» սառցե շոուի գլխավոր թեման
27 Դեկտեմբերի 2025, 15:05
Դեկտեմբերի 20-ին Մոսկվայի «Մեգասպորտ» արենայում տեղի է ունեցել Տատյանա Նավկայի «Մոխրոտը» սառցե շոուի պրեմիերան։ Բեմադրությունը հայտնի հեքիաթի ժամանակակից ընթերցումն է, որտեղ համադրված են բարդ պարային համարներն ու բեմական նորագույն տեխնոլոգիաները։
Երեկոյի առանձնահատուկ մթնոլորտն ապահովել է ջութակահար Էդգար Հակոբյանը, ով կատարել է ներկայացման գլխավոր երաժշտական թեման։