2026-ից ՀՀ-ում կգործի էլեկտրոմոբիլների ներմուծման մաքսային արտոնություն
27 Դեկտեմբերի 2025, 16:45
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը 2025 թվականի դեկտեմբերի 5-ին որոշում է ընդունել ԵԱՏՄ մի շարք երկրներ ներմուծվող էլեկտրոմոբիլները ազատել մաքսատուրքի վճարումից։ Արտոնությունը ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 22-ից և կգործի Հայաստանում, Բելառուսում և Ղրղզստանում։
Նույն օրն ուժի մեջ կմտնեն նաև ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում կատարված փոփոխությունները, որոնք վերաբերում են տրանսպորտային միջոցների առանձին կատեգորիաներին։