Վյաչեսլավ Մանուչարովն՝ ատոմային արդյունաբերության 80-ամյակին նվիրված ֆիլմի հաղորդավար

28 Դեկտեմբերի 2025, 15:07

Մշակույթ

Ռուսաստանի Առաջին ալիքը ներկայացրել է «Ատոմ. Անմահության որոնումներով» վավերագրական ֆիլմը, որը նվիրված է Ատոմային արդյունաբերության 80-ամյակին։ Նախագծի հաղորդավարն է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Վյաչեսլավ Մանուչարովը։

Մարդկային կոնկրետ ճակատագրերի օրինակով ֆիլմը պատմում է այն մասին, թե այսօր ինչ է հաջողվել հասնել ատոմային էներգետիկայի և արդյունաբերության զարգացման ճանապարհին։ Ներկայացվում են գիտության և տեխնոլոգիաների նորագույն զարգացումներ, այդ թվում՝ հայրենական արտադրության ժամանակակից ռադիոդեղագործական միջոցներ, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել լուծել այն խնդիրները, որոնք նախկինում համարվում էին անհնար։

Առանձին ուշադրություն է դարձվում գիտական առաջընթացներին և բարձր տեխնոլոգիական լուծումներին, որոնք կարող են փոխել բժշկության և գիտության հնարավորությունների մասին պատկերացումները՝ մարդկությանը պարգևելով հույս, եթե ոչ անմահության, ապա գոնե կյանքի զգալի երկարացման։