Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները հանդիպման ընթացքում մտքեր կփոխանակեն խաղաղության պահպանման հարցերի շուրջ
16 Նոյեմբերի 2026, 12:00
Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդները Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում մտքեր կփոխանակեն խաղաղության պահպանման հարցերի շուրջ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։
«Կողմերը (Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները՝ խմբ.) մտքերի փոխանակում կանցկացնեն ամբողջ աշխարհում խաղաղության պահպանման և խոշոր տերությունների միջև հարաբերություններում ռազմավարական կայունության ապահովման հարցերի շուրջ»,- ասել է Մաո Նինը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանը, Չինաստանն ու ԱՄՆ-ն աշխատանքներ են տանում ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում առաջնորդների հանդիպման կազմակերպման ուղղությամբ։
Գագաթնաժողովը կանցկացվի նոյեմբերի 18-19-ը Չինաստանի Շենժեն քաղաքում։