Գարիկ Մարտիրոսյանի և Միխայիլ Գալուստյանի մասնակցությամբ ֆիլմը՝ ռուսական կինովարձույթի առաջատարներից մեկը
29 Դեկտեմբերի 2025, 15:48
Ըստ kinobusiness.com պորտալի տվյալների՝ դեկտեմբերի 25-ից 28-ն ընկած ժամանակահատվածում «Շուրիկի անհավանական արկածները» ֆիլմը, որտեղ հանդես են գալիս պրոդյուսեր և հեռուստահաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը և ռուսաստանաբնակ հայտնի կատակերգու, դերասան Միխայիլ Գալուստյանը, զբաղեցրել է ռուսական կինովարձույթի վարկանիշային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ հավաքելով 35,5 միլիոն ռուբլի:
Ֆիլմը պատմում է Շուրիկի մասին, ով պատահական անցորդներին ներկայացնում է իր կյանքի սիրո անհավանական պատմությունը: