ՀՀ-ում ընտանիք չկա, ում Փաշինյանը սուտ չի ասել. «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ
08 Հունվարի 2026, 14:57
ՀՀ-ում ընտանիք չկա, ում Փաշինյանը սուտ չի ասել։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօր արված հայտարարությանը, թե Հայաստանում չկա մի ընտանիք, որից էլցանցերը չեն գողացել։
Նա, մասնավորապես, նշել է. «Իսկ ո՞րն էր պատճառը, որ անցած տարի չկային այս հոսանքազրկումները, իսկ այս տարի կան:
Մեկ բան է փոխվել` նշանակվել է ոչ պրոֆեսիոնալ կառավարիչ, որն արգելել է պլանային աշխատանքերը բազմաթիվ հասցեներում և աշխատանքից հեռացրել է քաղաքի գրեթե բոլոր էներգետիկ շրջանների մասնագետ պետերին:
Անցած տարվա 45 մլրդ դրամ ներդրման տեղն էլ արել է 25 մլրդ դրամ ներդրում, այսինքն ինքն է թերակատարել:
Նիկոլ Փաշինյանը էներգետիկայից չի հասկանում, նա թույլ ղեկավար է ու ոչ մասնագետ»։