Թրամփը սպառնում է Իրանի ղեկավարությանը. Վաշինգտոնը կհարվածի՞ Թեհրանին

09 Հունվարի 2026, 18:04

Քաղաքականություն

Իրանում շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին ուշագրավ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունը, որով Վաշինգտոնը սպառնում է Թեհրանին հարված հասցնել, եթե Իրանը ուժ գործադրի խաղաղ ցուցարարների նկատմամբ:

Իրանագետ Ժաննա Վարդանյանի գնահատմամբ՝ Թրամփի հայտարարություններում ակնհայտ է ուղերձը, ըստ որի՝ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Իրանի իշխանությունների դեմ ցանկացած գործընթաց՝ ներառյալ բողոքի ալիքները։

«Թրամփn արդեն երրորդ անգամ է հնչեցնում նմանատիպ սպառնալիք։ Դրանք հնչել են նույնիսկ այն փուլում, երբ ցույցերը դեռևս չէին հասել ներկայիս ուժգնությանը, ինչը վկայում է, որ ԱՄՆ-ը վաղուց ունի ձևավորված մոտեցում Իրանի իշխանությունների նկատմամբ և պարզապես սպասում է հարմար առիթի»,- նշել է Վարդանյանը։

Ավելին՝ տեսանյութում: