Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ «2026. ի՞նչ է լինելու»

«Իշխանափոխության հնարավորություն տեսնում եմ, բայց ոչ ընտրություններով». «2026. ի՞նչ է լինելու»

10 Հունվարի 2026, 20:00

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը 2026 թվականին իշխանափոխության հնարավորություն տեսնում է, բայց դա ըստ նրա՝ չի լինելու ընտրությունների միջոցով:

«Այս պահի դրությամբ խորհրդարանական ընտրություններում ընդդիմությունը երկրորդ տեղում է, որովհետև Փաշինյանը գնում է մարդկանց, բիզնես: Վարչական համակարգով և ուժայիններով նա փորձելու է ամեն ինչ առաջ տանել ու Եվրամիության «աջակցությունը» լինելու է նրանում, որ ձայն չեն հանելու: ԵՄ-ն մեզ իր շահերի համար է «աջակցելու», որ Ռուսաստանի դեմ փորձեն երկրորդ ճակատ բացել կամ փորձեն Ռուսաստանի ներգրավվածությունն այստեղ զսպել: Մեզ օգտագործելու են, բայց ես հնարավորություն եմ տեսնում, որ 2026-ին երկրում կարող է իշխանափոխություն լինել և դա չի լինելու ընտրություններով: Դա լինելու է հետընտրական պայքարով, լինելու են համապատասխան զարգացումներ. կամ Հայաստանի Հանրապետությունը կլինի կամ կդառնա հարակից տարածք ինչ-որ ռեգիոնալ ուժային բևեռների մասով»,- Alpha News-ի՝ «2026. ի՞նչ է լինելու» նախագծի շրջանակում ասել է Ալեն Ղևոնդյանը:

Չնայած, ըստ քաղաքագետի, Փաշինյանը ցածր ռեյտինգ ունի, այդուհանդերձ, նրան դեմ մարդիկ անհրաժեշտ չափով կողմ չեն մյուսներին: Բացի այդ, ըստ Ղևոնդյանի՝ Փաշինյանն ունի Եվրամիության աջակցությունը:

«ԵՄ արտաքին քաղաքական գծով հանձնակատար Կայա Կալասը բացահայտ ասաց, որ Հայաստանի 2026-ի ընտրություններն իրենց ընտրություններն են և ԵՄ-ն աջակցելու է իշխանություններին: Այս հայտարարությունից հետո պետություն բառը ֆեյք է դառնում, ասում են՝ մենք աջակցելու ենք գործող վարչապետին, որ նա վերընտրվի: Ակնհայտ է, որ իշխանությունը սպառնալիքների ընկալում ունի կապված «Մեր ձևով» շարժման հանրային լեգիտիմության հետ ու նաև հանրային ատելության մթնոլորտի հետ: Չեմ կարող ասել, որ իրենք ռեյտինգ չունեն, իրենք ռեյտինգ ունեն, բայց դա լեգիտիմ չէ»,- նշել է Ալեն Ղևոնդյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: