Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ «2026. ի՞նչ է լինելու»

«Քանի դեռ Կաթողիկոսը դիմադրելու ռեսուրս ունի, Փաշինյանն արդյունքի չի հասնի». «2026. ի՞նչ է լինելու»

13 Հունվարի 2026, 20:00

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է՝ քանի դեռ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն դիմադրում է, վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդյունք չի ունենա հակաեկեղեցական արշավում:

«Նիկոլ Փաշինյանի նպատակը Կաթողիկոսին կալանավորելը չէ, այլ ուժի սպառնալիքի միջոցով հասնել Վեհափառի հրաժարականին: Սրա համար, իհարկե, կիրառվեց գործիքակազմ. կալանավորեցին Կաթողիկոսի մերձավոր հոգևորականներին, բարերար Սամվել Կարապետյանին, որը եկեղեցուն աջակցող անմեղ հայտարարություն էր արել: Հիմնականում ճնշում է գործադրվում, որ Վեհափառն ինքնակամ հրաժարական տա, դրանից էլ բխում է Վեհափառի մարտավարությունը. եթե Վեհափառը շարունակի դիմադրել, քանի դեռ Գարեգին Բ-ն ունի դիմադրելու ռեսուրս, արդյունք չի լինելու, իսկ դիմադրելու ռեսուրս կա թե՛ հոգևորականների շրջանում, թե՛ հանրային աջակցության տեսանկյունից: Իսկ Փաշինյանը չունի այդ բավարար ռեսուրսը, եթե նա ռեսուրս ունենար ու կարողանար փողոց հավաքել, ինչի մասին ակնարկել էր ամիսներ առաջ, վաղուց այդ ռեսուրսից օգտված կլիներ»,- Alpha News-ի՝ «2026. ի՞նչ է լինելու» նախագծի շրջանակում ասել է Վիգեն Հակոբյանը:

Նրա համոզմամբ՝ Փաշինյանը կշարունակի հակաեկեղեցական արշավը, բայց հունիսին նախատեսված ընտրություններին ընդառաջ, նա ստիպված է լինելու աշխատել մի քանի ուղղությամբ:

«Փաշինյանը փորձելու է ամեն ինչ անել, որ առնվազն իմիջային կորուստ չունենա, որովհետև եկեղեցու հետ պատերազմում պարտությունը այն որոշիչն է լինելու, որը որոշակի անվստահության մթնոլորտ կառաջացնի նաև իշխանության ներսում, մասնավորապես ուժայինների մեջ, որովհետև նրանց մեջ առանց այդ էլ մեծ դժգոհություն կա, որ իրենց որպես բութ գործիք օգտագործում են եկեղեցու դեմ քաղաքական պայքարում, իսկ ուժայինների մեջ էլ Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, կողմնակիցներ կան»,- նշել է Վիգեն Հակոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: