Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ «2026. ի՞նչ է լինելու»

«Եթե Փաշինյանը վերընտրվի, հայ-ռուսական հարաբերությունները գահավիժելու են». «2026. ի՞նչ է լինելու»

14 Հունվարի 2026, 20:00

 

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը պնդում է՝ եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններում, ապա հայ-ռուսական հարաբերությունները շարունակելու են գահավիժել: Երևան-Մոսկվա հարաբերությունների զարգացումն ըստ նրա՝ կախված է, թե ով ընդդիմությունից իշխանության կգա:

«Բայց ես գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ Հայաստանում այնքան էլ շատ չեն քաղաքական գործիչներն ու ուժերը, որոնք Ռուսաստանի համար վստահություն ունեցող գործընկերներ են: Իսկ Փաշինյանի վերարտադրությունը ենթադրում է ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից դուրս գալ, 102-րդ ռազմաբազայի ու ռուս սահմանապահների դուրսբերում և տնտեսական առումով ինտեգրում թուրքական աշխարհին: Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից, որպեսզի այնքան ժամանակ ձգի, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ունենա ինչ-որ հարաբերությունների մակարդակ, որը կկարողանա վաճառել հասարակության վրա»,-  Alpha News-ի՝ «2026. ի՞նչ է լինելու» նախագծի շրջանակում ասել է Բենիամին Մաթևոսյանը:

Ռուսաստանին այլընտրանքը Թուրքիան ու Ադրբեջանն են, բայց դա էլ ըստ քաղաքագետի՝ նշանակում է ամբողջովին կախվածության մեջ մտնել այդ երկրներից:

«Այս մարդիկ, ովքեր 2018-ին ասում էին, թե ինքնիշխանության մակարդակի բարձրացում է տեղի ունեցել, մեզ ինտեգրելու են թուրքական աշխարհին, Փաշինյանն էլ դառնալու է Արցախի 4-րդ նախագահ Արայիկ Հարությունյանը, որը 2020-ին և 2023-ին տարբեր էր: 2020-ի պատերազմի սկզբին Հայաստան-Արցախ անվտանգային համակարգ կար, դրա համար էլ Արայիկ Հարությունյանը հայտարարեց՝ պատերազմ եք ուզում, պատերազմ կստանաք, այսինքն՝ հնարավորություն կար ռազմական առումով պատասխանել Ադրբեջանին: Խաղաղությունն այդպես է լինում, երբ ուժի կիրառմամբ կարողանում ես հակառակորդին պարտադրել դա, բայց տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Իսկ 2023-ին Արայիկ Հարությունյանը գտնվում էր ոչ թե խաղաղության, այլ չպատերազմի իրավիճակում, ի՞նչ նա կարող էր անել Ադրբեջանի ճնշումների դեմ, որոշեց գնալ վրանում նստել ու բողոքի ակցիա անել, հիմա էլ Փաշինյանը կարող է գնալ Կառավարության առաջ նստել ու բողոքի ակցիա իրականացնել»,- նշել է քաղաքագետը:

Մանրամասները՝ տեսանյութում: