Միտերանին նվիրված ֆրանսիական սերիալում Գորբաչովի դերում հանդես է եկել Սերժ Ավետիքյանը
19 Հունվարի 2026, 10:00
Ֆրանսիական France 2 հեռուստակայանը եթեր է հեռարձակել չորս դրվագից բաղկացած «Mitterand Confidentiel» սերիալի առաջին երկու սերիաները, որտեղ Գորբաչովի դերում նկարահանվել է հայտնի ֆրանսահայ ռեժիսոր և դերասան Սերժ Ավետիքյանը։ Ֆիլմի ռեժիսորն է Անտուան Գարսոն, իսկ տարեց Միտերանի դերում Դենիս Պոդալիդեսն է։
Սերժ Ավետիքյանն ֆիլմից մի հատված ներկայացրել է իր ֆեյսբուքյան էջում եւ գրել. «Բավականին հուզիչ տեսարան, հատկապես այն պատճառով, որ նրանց մտերիմ զրույցները Լաշում՝ Միտերանի տանը, նախանշում են այն, ինչ մենք այսօր ապրում ենք աշխարհաքաղաքական առումով… »։