Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Միջազգային կառույցները վերանայում են ՀՀ տնտեսության շուրջ կանխատեսումները

21 Հունվարի 2026, 18:00

Հայաստանի տնտեսության բարձր վիճակագրության մասին խոսել ենք՝ այդ թվում բարձրաձայնելով, թե որոնք են հիմնական շարժիչ ուղղություններն ու ինչ ազդեցությունների ներքո են դրանք աճ գեներացնում: Բնական է, որ այդ աճերն, անկախ պատճառներից նկատելի են միջազգային գործընկեր-կառույցների, վարկանիշային գործակալությունների կողմից նաև: Իսկ վերջին շրջանում այդ կառույցների կողմից ՀՀ տնտեսության վերաբերյալ կանխատեսումների ու գնահատականների փոփոխության միտումներ են նկատվում՝ դրական տեղաշարժով:
Մասնավորապես, Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչը 2025թ.-ի տարեվերջին ներկայացրեց կառույցի որոշ գնահատականներ ՀՀ տնտեսության շուրջ: Վերջինս Հայաստանի տնտեսական աճի ներուժը գնահատեց 5 %, որը փոքր-ինչ բարձր է նախկին գնատահականներից: Որպես այդ վերանայման գործոններ նշվեցին ՌԴ-ից բարձր որակավորում ունեցող աշխատուժի ներհոսքը, ԱՄՀ ծրագրերի համատեքստում բարեփոխումների իրականացումը, փախստականների ինտեգրումը և խաղաղության օրակարգի ուղղությամբ քայլերի իրականացումը:
Անցնող օրերին Համաշխարհային բանկը ևս բարելավեց Հայաստանի 2025 և 2026թթ. տնտեսական աճերի վերաբերյալ կանխատեսումները: Որպես Հայաստանի տնտեսական աճին սպառնացող ռիսկ՝ ՀԲ զեկույցում նշվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում պոտենցիալ անհաջողությունը:
Fitch գործակալությունն, իր հերթին, բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ այն դարձնելով «դրական»: Գործակալությունն, իր հերթին, ՀՀ տնտեսական աճի կայունությունն ու ռիսկերը կապել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացների հետ: Զուգահեռ գործակալությունն այլ ռիսկեր ևս նշել է: Մասնավորապես, նշել է բյուջեի դեֆիցիտի խնդիրը: Ըստ գործակալության, 2025 թվականին ընդհանուր կառավարության դեֆիցիտը կազմել է ՀՆԱ-ի 5.0%-ը, որը ցածր է բյուջեով նախատեսված 5.5%-ից, բայց դեռևս գերազանցում է «BB» միջնարժեքը (3.0%), ինչը արտացոլում է կապիտալ ծախսերի և տոկոսային վճարումների նվազումը:
Գործակալությունն անդրադարձել է նաև պարտք/ՀՆԱ հարաբերակցության հարցին: Այն նրա գնահատամամբ, ՀՆԱ-ին 2025 թվականի վերջին աճել է մինչև 50,1%՝ կանխատեսելով դրա աստիճանական աճ հետագա տարիներին՝ մինչև 53,6 %:
Պարզապես հիշեցնենք պետական պարտքի հետ կապված եղած վիճակագրությունը:

Այն 2025թ. նոյեմբերի դրությամբ կազմել է 14 204,2 մլն դոլար՝ 2025 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ գրանցված 14 173,2 մլն դոլարի դիմաց։ Պետական պարտքի շարունակական աճի ռիսկերի մասին, հատկապես տնտեսական ոչ կայուն աճի պայմաններում, խոսել ենք բազմիցս:
Տնտեսական աճի կայունության խնդիր, ինչպես տեսնում ենք նկատելի է նաև վերոնշյալ գնահատականներում, շատ պարզ պատճառով, որ այդ աճը կապվում է բավական անորոշ հայ-ադրեբջանական գործընթացներով: Իսկ այդ կապի ընդգծումն իհարկե ունի օբյեկտիվ պատճառներ, բայց նաև՝ առնվազն բացառելի չեն քարոզչական նկատառումները:

Հիմա եթերում