Հայաստանում փոքր բիզնեսն ազատելու ենք հարկերից․ Նարեկ Կարապետյան
22 Հունվարի 2026, 12:48
Գործարար Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագիրը ներկայացնելուց հետո քաղաքացիների մոտ բազմաթիվ հարցեր են առաջացել, որոնցից ամենակարևորը վերաբերում է երկրորդ կետին։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը
«Ասում են՝ ճի՞շտ է, որ Սամվել Կարապետյանը որոշել է փոքր բիզնեսն ազատել հարկերից։ Այո՛, ճիշտ է։ Հայաստանում գործող փոքր բիզնեսի ներկայացուցիչներն ազատվելու են հարկերից, ազատվելու են կրպակները, փոքր խանութները, վարսավիրանոցները, ավտոլվացման կետերը, ծառայություններ մատուցող բոլոր փոքր ընկերությունները։ Սա կարևոր քայլ է»,- նշել է Կարապետյանը։