Սանկտ Պետերբուրգում Ռուբեն Ավանեսյանն իրականացրել է բացառիկ վիրահատություն՝ փրկելով երեխայի կյանքը

23 Հունվարի 2026, 10:00

Հայեր

Յոթ ամսական երեխային լեղաքարային ծանր հիվանդությամբ Դոնեցկից տեղափոխել են Սանկտ Պետերբուրգ։ Սկզբում փորձել են բուժել լեղաքարային հիվանդությունը, սակայն երեխայի աճին զուգընթաց այն սկսել է լուրջ վտանգ ներկայացնել նրա առողջության համար։

Փոքրիկ աղջկա կյանքը փրկելու համար անհրաժեշտ է եղել իրականացնել չափազանց բարդ վիրահատություն, որը պահանջում էր բարձր ճշգրտություն: Վիրահատությունն իրականացրել է Ռուբեն Ավանեսյանը։

«Մենք համադրում ենք տարբեր գործիքներ, համագործակցում ենք անոթային վիրաբույժների հետ, օգտագործում ենք հատուկ տեխնոլոգիաներ, որոնք կիրառվում են մեծահասակների վիրահատությունների ժամանակ։ Այս ամենի շնորհիվ հաջողվում է փրկել բազմաթիվ կյանքեր»,-նշել է բժշկական գիտությունների դոկտոր Ռուբեն Ավանեսյանը։