Արշակ սրբազանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով
03 Փետրվարի 2026, 11:45
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, այսօր՝ փետրվարի 3–ին, հրապարակվել է Արշակ Սրբազանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշումը. կալանքը երկարաձգվել է 2 ամսով։ Այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը՝ նշելով, որ միայն վերացվել է Արշակ սրբազանի քրոջ երեխաների հետ հանդիպման արգելքը։
Նախօրեին փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ միջնորդություն է ներկայացվել ավելի խստացնելու տեսակցությունների արգելքը։
Հիշեցնենք, որ Արշակ Սրբազանը 2025 թ. դեկտեմբերի 5-ին կալանավորվել է երկու ամիս ժամկետով։ Արշակ Սրբազանը ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին։ Սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել: