Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է․ «Եռաբլուրում» հիշատակի կարգ է անցկացվել
25 Նոյեմբերի 2026, 15:10
Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը (Ավո) նոյեմբերի 25-ին կդառնար 69 տարեկան։
Այսօր նրա ծննդյան օրվա առթիվ բազմաթիվ քաղաքացիներ և դպրոցականներ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայազգի լեգենդար հրամանատարի հիշատակին։
Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը Մոնթե Մելքոնյանի շիրիմի մոտ հիշատակի կարգ է կատարել։
Մոնթե Մելքոնյանը 1993 թվականի հունիսի 12-ին զոհվել է Մարտունու շրջանի Մարզիլի գյուղի մոտակայքում։ Նրա անունը դարձել է Արցախյան ազատամարտի և հայ ժողովրդի պայքարի խորհրդանիշներից մեկը։