Անգլերենի իմացությամբ Հայաստանը համաշխարհային վարկանիշում 45-րդն է

25 Նոյեմբերի 2026, 11:40

Հասարակություն

Հրապարակվել է անգլերենի իմացության մակարդակի՝ EF English Proficiency Index-ի 2026 թվականի համաշխարհային վարկանիշը։

Ուսումնասիրությունը գնահատում է անգլերենի իմացության մակարդակն այն երկրներում, որտեղ այն պետական լեզվի կարգավիճակ չունի։

Վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 45-րդ հորիզոնականը, իսկ համաշխարհային վարկանիշը գլխավորել է Շվեդիան։

Տարածաշրջանի երկրների շարքում ամենացածր ցուցանիշն արձանագրվել է Ադրբեջանում, որը զբաղեցրել է 92-րդ տեղը։ Վրաստանը 32-րդ հորիզոնականում է, Ռուսաստանը՝ 49-րդ, իսկ Թուրքիան՝ 66-րդ։

EF անգլերենի իմացության ինդեքսը (EF EPI) գնահատում է չափահաս բնակչության շրջանում անգլերենի իմացության մակարդակը և այդ ցուցանիշի հիման վրա դասակարգում երկրները։ Վարկանիշը հրապարակվում է ամեն տարի։