Նոել Միքայելյանը ստացել է չեմպիոնական մատանի և WBC-ի լեգենդար կանաչ-ոսկեգույն գոտին
05 Փետրվարի 2026, 20:20
Առաջին ծանրքաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Նոել Միքայելյանը ստացել է կազմակերպության չեմպիոնական մատանին և հանրահայտ կանաչ-ոսկեգույն գոտին։
Պարգևները նրան է հանձնել WBC-ի նախագահ Մաուրիսիո Սուլեյմանը։
Նշենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Նոել Միքայելյանի և Բադու Ջեքի մենամարտ, որի արդյունքում հայ բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է շվեդին և նվաճել առաջին ծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: