Բաքուն և Լոնդոնն ամրապնդում են պաշտպանական գործընկերությունը

04 Փետրվարի 2026, 16:00

Հայեր

Մեծ Բրիտանիայի պաշտպանության հարցերի պետնախարար Վերնոն Քոուքերը մի շարք հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ Բաքվի և Լոնդոնի միջև պաշտպանական գործընկերության խորացման նպատակով: Քոուքերն այս մասին հայտնել է սոցցանցում գրառմամբ, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նա ասել է, որ դեկտեմբերին Ադրբեջան կատարած այցից հետո Լոնդոնում ողջունել է այդ երկրի պաշտպանական արդյունաբերության նախարար Վուգար Մուստաֆաևին, պաշտպանության փոխնախարար Ագիլ Գուրբանովին և Ադրբեջանի նախագահի օգնական Խալիդ Ահադովին։ Կողմերը քննարկել են երկկողմ պաշտպանական համագործակցության հետագա զարգացումը։