Պուտինը շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Էռնեստ Նուրիջանյանին 99-ամյակի առթիվ
06 Փետրվարի 2026, 21:30
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Էռնեստ Նուրիջանյանին ծննդյան 99-ամյակի առթիվ: ՌԴ դեսպանատնից հայտնել են, որ Երևանում շնորհավորական բացիկը նրան են փոխանցել ռուսական դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները:
Էռնեստ Քրիստափորի Նուրիջանյանը ծառայել է որպես շտաբային կապավոր Սմոլնինսկի շրջանում: Պատերազմից հետո նա շարունակել է իր ծառայությունը Ուկրաինայում, Կարելիայում և Գերմանիայում: