Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան մրցանակ է սահմանել
10 Փետրվարի 2026, 10:00
«Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է իր ամուսնու՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի անվան մրցանակ հիմնելու մասին։
Ինչպես նշել է Սիմոնյանը, մրցանակը շնորհվելու է «լավ, ճիշտ մարդկանց»։
Նա պարզաբանել է, որ նման մրցանակ սահմանելն իրեն դրդել է Օրենբուրգի Բուգուրուսլան քաղաքի մանկապարտեզի դաստիարակների պատմությունը, որոնք երեխաներին պաշտպանել են դանակով զինված տղամարդուց։
Նշվել է նաև, որ մրցանակը կկազմի 1 միլիոն ռուբլի։ Այն կտրվի նմանատիպ պատմություններ կերտած մարդկանց՝ տարեկան առնվազն 10 անգամ։