Պարուսույց Լիլիթ Հակոբյանը ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի փառատոնին

05 Օգոստոսի 2023, 10:00

Մշակույթ

Պարուսույց և պարուհի Լիլիթ Հակոբյանն իր «Անսիրտություն» ներկայացումը կբեմադրի Ժամանակակից պարի 25-րդ Open Look միջազգային փառատոնին։ Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ»-ը, Լիլիթ Հակոբյանի՝ «Անսիրտությունը» ներկայացում է «ճշմարտության և ստի բախման մասին, երբ այս պայքարում խաբեությունը հաճախ ավելի գրավիչ է թվում»։

Նա նաև հանդես կգա որպես պարուհի՝ Tué ստեղծագործությամբ, որը բեմադրել է գերմանացի Մարկո Գյոկեն: «Բաց հայացք» ժամանակակից պարի ֆորումին Հակոբյանը հրավիրվել էր վարպետության դաս տալու իմպրովիզացիայի արվեստից։ Փառատոնը կանցկացվի օգոստոսի 14-19-ը Սանկտ Պետերբուրգում։