Լյուսի Եղիազարյանը ԱՄՆ-ում հանդես կգա հայկական ժառանգությանը նվիրված համերգով

12 Փետրվարի 2026, 00:00

Հայեր

Ամերիկահայ ջազ վոկալիստ Լյուսի Եղիազարյանը փետրվարի 13-ին ելույթ կունենա «Ալեքս» թատրոնում (ԱՄՆ)՝ հայկական ժառանգությանը նվիրված ծրագրով:

Նա կկատարի ստեղծագործություններ նաև իր նոր «Beside the Golden Door» ալբոմից, որտեղ հայկական ժողովրդական երգերը ներկայացված են ամերիկյան ջազային ստանդարտների համադրությամբ:

Հիշեցնենք, որ ներկայումս «Էմմի» մրցանակի դափնեկիր Մարիա Վատիմոն ֆիլմ է նկարահանում երգչուհու կյանքի և կարիերայի մասին: