Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Արթուր Սաֆարյան․«Լրագրությունից և երգ գրելուց մինչև արցախյան պատերազմի խրամատներ». «Ալֆա զրուցակից»

15 Փետրվարի 2026, 21:00

«Ալֆա զրուցակից» փոդքասթի շրջանակում Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը զրուցել է կոմպոզիտոր, պրոդյուսեր և լրագրող Արթուր Սաֆարյանի հետ։

Զրույցի ընթացքում Արթուր Սաֆարյանը պատմել է լրագրության մեջ իր առաջին քայլերի, «Օտար ամայի ճամփեքի վրա» հաղորդման և ինչպես էին ընտրվում նկարահանման վայրերը՝ Նորվեգիայից մինչև Արաբական թերակղզի։

Նա անդրադարձել է պատմական ու հոգևոր արժեքներին, մասնավորապես՝ Դեր Զորի անապատին, առեղծվածային Պալմիրային և միակ բնակավայրին, որտեղ դեռ խոսում են Քրիստոսի լեզվով։ Բանախոսները մտորել են հին քաղաքակրթությունները բնաջնջելու փորձերի և Երուսաղեմի հայկական թաղամասի դերի մասին՝ մեր ինքնությունը պահպանելու գործում։

Սաֆարյանը կիսվել է ընտանեկան ջերմ հիշողություններով, խոսել այն մասին, թե ինչու իր մայրը երգչուհի չդարձավ, և ինչպես է իր մանկությունն անցել՝ լի երաժշտական նախասիրություններով, ակորդեոնով և ազգային նվագարաններով: Նա հիշել է նաև իր ուսանողական տարիներն ու առաջին էքսպերիմենտալ ֆակուլտետը։

Քննարկվել է թե որն է ռոք-երաժշտության «Էվերեստը» և Հախվերդյանի ու Մեսչյանի ազդեցությունն իր կյանքում։ Արթուր Սաֆարյանը պատմել է իր առաջին գրված երգի պատմությունը, Արսեն Սաֆարյանի և այլ հայտնի երգիչների հետ համագործակցության, նաև ինչպես հայտնվել «Ի՞նչ Որտե՞ղ Ե՞րբ» խաղի «Երաժշտական դադարում»։

Զրույցի կարևոր թեմաներից են եղել Արցախյան պատերազմները,հարազատ եղբոր հետ նույն խրամատում լինելը, «Պարոնայք սպաներ» և «Գնդապետ» երգերի ստեղծման հանգամանքները։

Իր կյանքի ուղին կրկին ընտրելու հարցին ի պատասխան՝ Սաֆարյանը վերահաստատել է իր հավատարմությունը ներկայիս ուղուն։