Սարիկ Անդրեասյանի ֆիլմը Ռուսաստանում մի քանի ռեկորդ է սահմանել
19 Փետրվարի 2026, 20:00
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Հեքիաթ Սալթան թագավորի մասին» ֆիլմը Ռուսաստանում միանգամից մի քանի ռեկորդ է սահմանել: Ֆիլմը ռուսական կինովարձույթի ամբողջ պատմության ընթացքում արձանագրել է լավագույն մեկնարկը՝ Նոր տարվա տոներից հետո ցուցադրված հայրենական ֆիլմերի շարքում։
Միաժամանակ նշվում է, որ ֆիլմն առաջին շաբաթվա ցուցադրության ընթացքում գրանցել է ամենաբարձր արդյունքը Անդրեասյան եղբայրների կինոընկերության և «Атмосфера Кино» ընկերության նախագծերի համար։
Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր, «ТНТ» հեռուստաալիքի տնօրեն Թինա Կանդելակին ամփոփել է արդյունքները՝ մանրամասն խոսելով ֆիլմի առաջխաղացման և Անդրեասյան եղբայրների կինոընկերության հետ համագործակցության մասին։ Նրա խոսքով՝ «Հեքիաթ Սալթան թագավորի մասին» ֆիլմը տարվա սկզբից ի վեր գործընկերների երկրորդ «միլիարդանոց» նախագիծը կդառնա։
Ֆիլմը դիտողների թիվը գերազանցել է 1,6 միլիոնը, ինչը նոր նշաձող է ոչ ամանորյա նախագծի համար։